Տնտեսություն

Երկու ամսում Հայաստան է այցելել 290 հազարից ավելի զբոսաշրջիկ. ավելացել է ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից և Գերմանիայից այցերի թիվը

1 րոպեի ընթերցում

Երկու ամսում Հայաստան է այցելել 290 հազարից ավելի զբոսաշրջիկ. ավելացել է ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից և Գերմանիայից այցերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այս տարվա փետրվար ամսին այցելել է 130 հազարից ավելի զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ լավագույն ցուցանիշն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

Այսպիսով, 2023 թ. փետրվար ամսին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար 588: Սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: 2019-ի փետրվարին Հայաստան է այցելել շուրջ 96 հազար, 2020 թվականին՝շուրջ 107 հազար, 2022 թ.` շուրջ 72 հազար զբոսաշրջիկ:

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստան է այցելել 290 հազարից ավելի զբոսաշրջիկ։

2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (52%), Վրաստանը (12%), Իրանը (5%), ԱՄՆ-ն (1%) և Գերմանիան (1%):

t1.jpg (96 KB)

t2.jpg (77 KB)

t3.jpg (95 KB)

t4.jpg (97 KB)

t5.jpg (100 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում