Մշակույթ

Համո Բեկնազարյանի ֆիլմերն անփոխարինելի ժառանգություն են. ֆրանսիական պարբերականի անդրադարձը

2 րոպեի ընթերցում

Համո Բեկնազարյանի ֆիլմերն անփոխարինելի ժառանգություն են. ֆրանսիական պարբերականի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Nouvel Hay Magazine պարբերականն իր «Երեք վերականգնված ֆիլմ Փարիզում՝ մարտի 10-ին և 11-ին» հոդվածում անդրադարձել է ֆրանսիական Սինեմատեկի «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելիք Համո Բեկնազարյանի երեք ֆիլմերին և հրապարակել է ցուցադրությունների ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարբերականի անդրադարձը մեջբերել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Հոդվածում ասվում է. «Համո Բեկնազարյանի վերականգնված երեք ֆիլմերը, որոնք կցուցադրվեն «Աշխարհի ողջ հիշողությունը» կինոփառատոնի շրջանակում, անփոխարինելի ժառանգություն են»:

Հոդվածում ընդգծվում է, որ Համո Բեկնազարյանը 1920-1950 թվականների սովետական կինոյի ականավոր կինոգործիչ էր, հայ կինոյի հիմնադիր, խորհրդային կինոյի պատմության մեջ օրինակը չունեցող 30 լիամետրաժ և վավերագրական ֆիլմերի հեղինակ: Ըստ պարբերականի՝ Բեկնազարյանը կինոյի՝ որպես մշակութային էմանսիպացիայի գործիքի ջերմեռանդ պաշտպանն էր ու կողմնակիցը:

Ֆրանսիական Սինեմատեկի հովանու ներքո անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնի շրջանակում մարտի 10-11-ին կցուցադրվեն Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» կինոնկարը՝ նկարահանված 1928 թվականին, «Երկիր Նաիրի» ֆիլմը, որը նկարահանվել է 1930 թվականին և «Դուստրը», որը ռեժիսորն ստեղծել է 1942-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում