Սպորտ

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում հաղթել է միայն Շանթ Սարգսյանը

1 րոպեի ընթերցում

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում հաղթել է միայն Շանթ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:Հայ գրոսմայստերներից իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը: Հաղթել է Շանթ Սարգսյանը:

Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանն ունեն 4,5 միավոր և մեկ միավոր են զիջում առաջատարին:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը100 հազար եվրո է: Հայաստանն այս մրցաշարում ունի 13 մասնակից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում