Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրեն Փալոնը նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որում կոչ է արել նաև 2 միլիոն դոլար հատկացնել ականազերծման աշխատանքների համար և ապահովել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կատարումը, որով սահմանափակվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ ռազմագերիներին, որոնք պետք է ազատ արձակվեին դեռևս 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն։

Փալոնն իր նամակում նաև ուշադրության է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անմարդկային և անօրինական շրջափակման վրա, որը շարունակվում է արդեն երեք ամիս։ Նամակում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը գտնվում է հումանիտար ճգնաժամի եզրին, որը սպառնում է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ տարածաշրջանի անվտանգության համար:

Նամակում նշվում է, որ Լաչինի միջանցքը արգելափակելու և բժշկական, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիության շարունակական սահմանափակումը առաջացրել են «անհաղթահարելի կարիքներ», ուստի այսօրվա դրությամբ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող օգնությունը լիովին անբավարար է։

Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տարածաշրջանում ժողովրդավարության պաշտպանության նպատակով նամակում նաեւ կոչ է արվում Հայաստանին օգնություն ցուցաբերել իր ինքնիշխանության պաշտպանության գործում ՝ ադրբեջանական էքսպանսիայի և ավտորիտարիզմի դեմ պայքարում:

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում