Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում. ԱՄՆ պետդեպի արձագանքը Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին և ընդգծում, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որը հինգ մարդու կյանք խլեց… Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները», - ասել է Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցում:

Դիվանագետը նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն տարածաշրջանում է՝ ընդգծելու, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է:

«Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին», - հավելել է Նեդ Փրայսը։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը ևս մեկ անգամ շեշտել է Վաշինգտոնի համար կողմերի միջև շարունակական ուղիղ երկխոսության և քննարկման կարևորությունը:

«Մենք երկու երկրների համար էլ գործընկերոջ դեր ենք կատարել՝ նպաստելով եռակողմ հիմունքներով երկխոսությանը արտգործնախարարների միջև, ինչպես նաև բարձրագույն ղեկավարների մակարդակով: Մենք պատրաստ ենք, լինի դա երկկողմ, եռակողմ թե բազմակողմ ձևաչափով, շարունակել որպես գործընկեր հանդես գալ տևական խաղաղությունն ամրապնդելուն ուղղված ջանքերն առաջ մղելու գործում», - ասել է Փրայսը:

Հայերեն العربية English Русский Türkçe

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել