Սպորտ

Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ի առաջատարներից են

1 րոպեի ընթերցում

Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ի առաջատարներից են

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի երկրորդ տուրում հաղթանակ են տոնել Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Շանթ Սարգսյանը: Սարգսյանները 2-ական միավորով առաջատարների շարքում են:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 3-ին և կեզրափակվի մարտի 13-ին: Այն անցկացվում է Սերբիայի Վրնյաչկա քաղաքում: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանը ունի 13 մասնակից: Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարում են Եվրոպայի գործող փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Արմեն Բարսեղյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում