Նոր էջ Հայաստանի և Գերմանիայի հարաբերություններում. GIZ-ն ու KfW-ն Հայաստանում գրասենյակներ կհիմնեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն»-ը (GIZ) և Վերականգնման վարկերի բանկը (KfW) տեղական գրասենյակներ կունենան Հայաստանում: Երևանում մարտի 2-ին տեղի ունեցավ երկու կառույցների կողմից Հայաստանում գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակման համաձայնագրի ստորագրման արարողություն: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, գերմանական կողմից՝ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ելույթում նշեց, որ այսօր, կարելի է ասել, ավարտում են մի գործընթաց, որը սկսվել է 12 տարի առաջ, երբ քննարկում է սկսվել Հայաստանում գերմանական GIZ և KfW ընկերությունների տեղային գրասենյակներ հիմնելու վերաբերյալ: «Ըստ էության, դրանք դիվանագիտական գրասենյակների կարգավիճակ ունեցող գրասենյակներ են, և այսօր մենք, ըստ էության, փոխանակելու ենք համաձայնագրերը, որոնք հետո պետք է վավերացվեն Ազգային ժողովի կողմից: Բայց կարելի է ասել, որ գործի գրեթե ամբողջ մասը սրանով ավարտվում է: Շատ սիմվոլիկ է, որ մենք փոխանակում ենք այս համաձայնագրերը այն պահին, երբ ՀՀ վարչապետը այցով գտնվում է Գերմանիայում, և այս երկու փաստերի համատեղ կայացումը նշանակում է, թե ինչքան ենք մենք կարևորում Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները, որոնք զարգանում են բավականին ակտիվ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քերոբյանը:

Նախարարը հավելեց, որ GIZ-ը և KfW-ն Հայաստանում գործող ամենաակտիվ կառույցներից են: «KfW-ն հանդիսանում է Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուն: Բազմաթիվ նախագծեր ունենք ենթակառուցվածքների, էներգետիկայի, ջրամբարների կառուցման ուղղությամբ, հիմա ունենք երկու խոշոր ծրագիր՝ Կապսի ջրամբարի շինարարությունը, ինչպես նաև դեպի Վրաստան էլեկտրահաղորդակցման գծի շինարարությունը: Եվ մենք հուսով ենք, որ շուտով գործնական փուլ կմտնենք այս երկու ծրագրերի մասով: Նաև հույս ունենք, որ տեղային գրասենյակների հիմնումը պետք է նշանակի, որ մենք ավելի սերտ համագործակցության ապագա ունենք երկու ընկերությունների հետ»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

GIZ-ի հետ Հայաստանի հարաբերությունները բազմաշերտ են: Շատ մեծ է GIZ-ի աջակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարությունների ոլորտներում: «Դա բարձրակարգ համագործակցություն է, որի արդյունքում իրականում հասնում ենք մեր գլխավոր նպատակին՝ ազդեցության փոփոխությանը: Այսինքն, այն ծրագրերը, որոնք անում ենք GIZ-ի հետ, իսկապես ազդեցություն են ունենում մարդկանց կյանքի վրա»,- նշեց նա:

Եզրափակելով խոսքը՝ Քերոբյանը կարծիք հայտնեց, որ երկու կառույցների կողմից Հայաստանում գրասենյակների հիմնումը նոր էջ է բացում Հայաստանի և Գերմանիայի հարաբերություններում:

Հայերեն English Français Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան