Մշակույթ

Եզակի արծաթե գոտու բեկորներ՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից

1 րոպեի ընթերցում

Եզակի արծաթե գոտու բեկորներ՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերված ոսկե վերադիրներով արծաթե գոտու բեկորները եզակի գտածոներից են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ, գոտու վրա պատկերված է եղել որսի տեսարան:

«Այդ հանգամանքի օգտին են խոսում նախ ոսկե վերադիրները, որոնք, հավանաբար, առասպելական գիշատչի` առյուծի տեսք ունեն: Գիշատիչը պատկերված է որսի պահին` գլուխն առաջ հակած, աչքը` նշաձև, երախը` բաց: Պարանոցին պատկերված են աղեղնաձև կետազարդ հինգ գոտի: Իրանի եզրագիծը զարդարված է կարճ բաշ և մորթի խորհրդանշող շեղագծերով: Գավակին փորագրված է կեռխաչ (սվաստիկա): Իսկ ահա գոտու պահպանված հատվածներին նկատելի են եղջերուների փորագիր պատառիկներ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում