Քաղաքականություն

Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակը ՀՀ Ախ քարտուղարի հետ հանդիպմանը հիշատակել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը

1 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակը ՀՀ Ախ քարտուղարի հետ հանդիպմանը հիշատակել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԽ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բազմոլորտ փոխգործակցության զարգացումը: Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել:

Ջունա Բերնարդն ընդգծել է Լյուքսեմբուրգի պատրաստակամությունը նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հիշատակել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը՝ պարտավորեցնելու Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում