Սպորտ

WR Chess Masters-ի ավարտից մեկ տուր առաջ Արոնյանն առաջատարների շարքում է

1 րոպեի ընթերցում

WR Chess Masters-ի ավարտից մեկ տուր առաջ Արոնյանն առաջատարների շարքում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը WR Chess Masters-ում կիսում է առաջին հորիզոնականը Հնդկաստանի ներկայացուցչի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի նախավերջին 8-րդ տուրում Արոնյանըսև խաղաքարերով կիսեց միավորը Անդրեյ Եսիպենկոյի հետ:

Այժմ Արոնյանը և Հնդկաստանի ներկայացուցիչ Գուկեշ Դոմարաջունն ունեն հավասար` 5-ական միավոր:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: Եզրափակիչը փետրվարի 25-ին է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում