Քաղաքականություն

Միխայիլ Գալուզինն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման թեման

1 րոպեի ընթերցում

Միխայիլ Գալուզինն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման թեման

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը փետրվարի 21-ին ԵՄ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման:

«Գալուզինը նշել է, որ Բրյուսելի որոշումը Հայաստանում, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ունի հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը», - նշում է ՌԴ արտաքին գերատեսչությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում