ՀՐԱՏԱՊ. Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրելէ Ադրբեջանին իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշման մեջ: