Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2022 թ.-ին աճել է 1,6 մլրդ դոլարով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թ.-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխադարձ առևտրի ծավալն աճել է 10,3%-ով և կազմել 80,6 մլրդ դոլար: Նման տվյալներ է հայտնել Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ): Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) հայտարարությունը:

«2022 թ.-ին ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտուրը հասել է իր առավելագույն մեծությանը և, ըստ բանկի վերլուծաբանների գնահատման, կազմել 80,6 միլիարդ դոլար (տարեկան կտրվածքով աճը՝ 10,3 %)», - հետևում է հաղորդագրությունից։

Հաղորդագրության մեջ ասված է, որ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն իրենց արտահանումը ԵԱՏՄ ավելացրել են 9,8 միլիարդ դոլարով (1,4 անգամ), որից Ռուսաստան՝ 9,5 միլիարդ դոլարով:

«Այսպես, Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել Է 1,6 միլիարդ դոլարով (2,8 անգամ), Բելառուսինը՝ 5,6 միլիարդ դոլարով (1,3 անգամ), Ղազախստանինը՝ 1,9 մլրդ դոլարով (1,2 անգամ), Ղրղզստանինը՝ 646 մլն դոլարով (1,8 անգամ)», - նշված է հաղորդագրությունում։

ԵԱՏՀ-ում նշել են, որ Միության շուկայի նշանակությունը Հայաստանի և Ղրղզստանի համար Էականորեն աճել է: Միության երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ 29,3%-ից աճել է մինչև 46,8%, Ղրղզստանինը՝ 28,8%-ից մինչև 65,8%:

Հայերեն العربية English Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ