Պլանավորվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Սիրիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն աշխարհի առաջին երկրներից էր, որը հումանիտար օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Պլանավորվում է Արտաքին գործերի նախարարի այցը Սիրիա՝ Հայաստանի զորակցությունը հայտնելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է ասեմ, որ Սիրիայի ուղղությամբ մեր աշխատանքները նույնպես շատ կարևոր եմ համարում։ Գիտեք, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում։ Պետք է արձանագրեմ, որ Հայաստանը առաջին երկրներից էր, որը որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա։

Մենք պլանավորում ենք նաև Արտաքին գործերի նախարարի այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Եթե Սիրիայի մեր գործընկերները դեմ չլինեն, առաջիկայում կկազմակերպենք։ Կարծում եմ նաև, որ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը պետք է անպայման այց կատարի Սիրիա, որպեսզի մեր զորակցությունը արտահայտվի»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը կապի մեջ կլինի Սիրիայի և Թուրքիայի կառավարությունների հետ՝ իր հնարավորությունների չափով այդ երկրներին աջակցելու նպատակով։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ