Հասարակական

Ճապոնիան կարևորում է Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով տեղաշարժի ազատության ապահովումը. Ֆուկուշիմա Մասանորին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը

5 րոպեի ընթերցում

Ճապոնիան կարևորում է Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով տեղաշարժի ազատության ապահովումը. Ֆուկուշիմա Մասանորին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և կարևորել հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

«Շատ լավ նախադրյալներ են ստեղծված մեր երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Ճապոնիայի կառավարությունը ՀՀ մարզերում մի շարք պետական կազմակերպությունների հետ դրամաշնորհային աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, ինչը շատ գնահատելի է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով Ճապոնիայի ներդրումային մասնակցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է, մասնավորապես «Grant Assistance for Grassroots Human Security Projects» դրամաշնորհային նախագիծը, որի շրջանակում Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է 80-ից ավելի նախագծեր։ «Grassroots» ծրագրերի (GGP) շրջանակում վերջին տարիների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ստորագրվել են դրամաշնորհային 6 պայմանագրեր:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանն իրենց համար կարևոր գործընկեր է: Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղություններով առկա է սերտ համագործակցության շատ ավելի մեծ ներուժ:

Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել ի դեմս Գիտության կոմիտեի՝ փոխգործակցել Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև Գիտության զարգացման ճապոնական միության հետ՝ համագործակցային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Կողմերը կարևորել են նաև մշակութային համագործակցության հեռանկարները, մասնավորապես համատեղ ցուցադրություններ, համերգներ իրականացնելու հնարավորությունը: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին հայտնել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ առաջիկայում մի շարք մշակութային միջոցառումներ են նախատեսված:

Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման համար: Նախարարն ընդգծել է, որ հումանիտար ճգնաժամի հետևանքով խախտվել են շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ.

«Նրանք արդեն 60 օրից ավելի է՝ գտնվում են շրջափակման մեջ, զրկված են հիմնարար մի շարք իրավունքներից: Սննդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում և թե՛ կրթական մյուս հաստատություններում գրեթե չեն իրականացվում ուսումնական գործընթացները, որն անթույլատրելի իրավիճակ է: Այս ժամանակներում, երբ մենք խոսում ենք տեխնոլոգիական առաջընթացներից, գիտության զարգացումից, մեր կողքին միաժամանակ տեղի է ունենում հումանիտար ճգնաժամ, և հենց սա պետք է բոլորիս մտահոգի: Կարծում եմ՝ միջազգային հասցեական արձագանքը կնպաստի իրավիճակի կարգավորմանը»:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Ճապոնիայի կառավարության անունից իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նշել, որ իրենք ուշադրությամբ հետևում են զարգացումներին և կարևորում են Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով տեղաշարժի ազատության ու անվտանգության ապահովումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում