ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ և լարված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված: Ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան որոշ վերնախավերի ապակառուցողական գործունեությունն է՝ խարխլելու իրավիճակը կազմակերպության շուրջ և դրա առանձին անդամ պետություններում», - Սիդորովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հավելել է, որ Արևմուտքը Ուկրաինային է վերապահել հակառուսական հենակետի դերը, և այդ երկիրը դարձել է ԱՄՆ-ի «զենքն» ընդդեմ Ռուսաստանի:

Հայերեն English Русский

Կարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում

ԱԺ նախագահը խորհրդարանում ծեծկռտուքի պատասխանատու է համարում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին

Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացավ հանդիպում բանաստեղծ Սաշ Հայկազունու հետ

ԻՀՊԿ-ն հայտնել է անվնաս վիճակում ամերիկյան MQM-170 հետախուզական ԱԹՍ որսալու մասին

ՀՀ ՇՄ նախարարը Ֆինլանդիայի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցությունը

Սևանում թափոնները նոր կյանք են ստանում՝ վերածվելով ձեռագործ գեղեցիկ իրերի

Երևանում փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած քաղաքացիներից մեկը մահացել է

Մոսկվան օգտակար է համարում ամերիկյան միջնորդությունը Կիևի հետ հակամարտության կարգավորման գործում