Տնտեսություն

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի Detrop ցուցահանդեսին

1 րոպեի ընթերցում

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի Detrop ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի՝ Helexpo-ում կայանալիք Detrop ցուցահանդեսին, որը հանդիսանում է Հունաստանի՝ գինու մասնագիտացված ամենակարևոր իրադարձություններից մեկը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Ցուցահանդեսում «Quality Wines» ընկերությունը կներկայացնի ArArAt, Zorah, Karas, ArmΑs, Hin Areni, Oshin, Orran, Armenia Wine, Kilikia, Jermuk και Noyan ապրանքանիշները։

Ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 18-20-ը N8 կրպակի B30 տաղավարում։

Միևնույն ժամանակ, փետրվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 18:00-ին, N15 տաղավարի գլխավոր բեմում տեղի կունենա Հայաստանի գինու պատմության հատուկ շնորհանդեսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում