Ավստրալացի սենատորն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը և այն բաց պահի: Նման հայտարարություն է արել Ավստրալիայի ընդդիմության արտաքին հարաբերությունների հարցերով ղեկավար, պատվավոր սենատոր Սայմոն Բիրմինգհեմը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի տարածած հաղորդագրությունը:

Ի պատասխան Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի հարցման՝ սենատորը նշել է, որ Լիբերալ և Ազգային կոալիցիան շարունակում է ուժեղ աջակցություն հայտնել տարածաշրջանում հակամարտությունը սրող բոլոր գործողությունների դադարեցմանը:

«Սա համահունչ է անցյալ տարվա սեպտեմբերին իմ նախորդ հրապարակային կոչին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և Հայաստանի խաղաղ բնակչության, նրանց տների և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը», - գրել է Սայմոն Բիրմինգհեմը։

Սենատոր Բիրմինգհեմը խոստացել է հետամուտ լինել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման խնդրին և Ավստրալիայի կառավարության արձագանքին այդ հարցում։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան