Քաղաքականություն

Այլ երկրները կարող են նպաստել տարածաշրջանի անվտանգությանը. Իրանի դեսպանը՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին

1 րոպեի ընթերցում

Այլ երկրները կարող են նպաստել տարածաշրջանի անվտանգությանը. Իրանի դեսպանը՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի կողմից Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը: Դեսպանը թեմային անդրադարձել է «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովի ընթացքում:

Անդրադառնալով թեմայի վերաբերյալ լրագրողի հարցին՝ դեսպանն ասել է.«Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով»:

Դեսպանը նաև հավելել է, որ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծումը կարող է ապահովել անվտանգությունը, խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում