Թբիլիսին կարող է դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների անցկացման վայր. Տոյվո Կլաար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումները կարելի է անցկացնել Թբիլիսիում, քանի որ Վրաստանը աշխարհագրորեն շատ հարմար վայր է դրա համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումների համանախագահ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքը Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայացել է (խմբ.՝ Հայաստանի և Ադրբեջանի) ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, և կարող է կրկին դառնալ նման վայր ինչպես առաջնորդների հանդիպումների համար, այնպես էլ այլ ձևաչափով: Վրաստանն աշխարհագրորեն շատ հարմար է այս առումով, այստեղ կարելի է արագ և հեշտությամբ գալ հարևան երկրներից», - ասել է Կլաարը։

Ինչպես նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, «տրամաբանական է, որ Հարավային Կովկասում գտնվող երեք երկրները փորձեն համագործակցության եզրեր գտնել»։ Նրա խոսքով՝ «կարևոր է, որ Վրաստանի դերը կամուրջ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Կլաարը նաև նշել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է Վրաստանի միջնորդական դերը Բաքվի և Երևանի հարաբերություններում։

Գործակալությունը հիշեցնում է, որ նախկինում Վրաստանը բազմիցս հանդես է եկել որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այսպես, Վրաստանի միջնորդությամբ 2021 թ. հունիսին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 15 զինվորականի, իսկ Երևանը Բաքու ուղարկեց ականապատ դաշտերի քարտեզներ։ Միջնորդության մեկ այլ օրինակ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել 2022 թ. հուլիսի 16-ին Թբիլիսիում։

Հայերեն English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան