Փոփոխվել են Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների ամսավճարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները 2023 թվականի մարտի 2-ից կօգտվեն ծառայությունից փոփոխված ամսավճարով` պահպանելով ներառումների ամբողջական ծավալը։ Փոփոխությունն արվել է` ելնելով ցանցի շարունակական արդիականացման և մատուցվող ծառայությունների բարձր որակի պահպանման անհրաժեշտությունից։

Մասնավորապես, Level Up 1700 և Level Up 1700 Մարզային կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներն այսուհետ կվճարեն ամսական 1800 դրամ նախկին 1700-ի փոխարեն։ Իսկ Level Up 2700, Level Up 4700 և Level Up 8700 կանխավճարային սակագնային պլանների օգտատերերը կստանան իրենց սակագնային պլաններով նախատեսված բոլոր ներառումները՝ ամսական վճարելով համապատասխանաբար 2900, 4900 և 8900 դրամ։

Բաժանորդային պայմանագրի անքակտելի մասը կազմողԸնդհանուր դրույթների ու պայմանների17․7 կետով սահմանված է ինչպես բաժանորդային պայմանագրերում, այնպես էլ նշյալ «Ընդհանուր դրույթներ և պայմաններում» «Յուքոմ» ՓԲԸ կողմից ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխությունների և լրացումների իրականացման իրավունքը։ Փոփոխությունները և լրացումները ուժի մեջ մտնելուց 7 (յոթ) օր առաջ հրապարակվում են «Յուքոմ» ընկերության պաշտոնական կայքում։

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները