Դուք ապացուցել եք, որ մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք. ԿԳՄՍ փոխնախարար Գիլոյանը հանդիպել է շախմատիստների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը փետրվարի 7-ին ընդունել է գրոսմայստերներ Շանթ Սարգսյանին, Հայկ Մարտիրոսյանին և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանին: Նրանց ուղեկցել է Հայաստանի շախմատի ակադեﬕայի գործադիր տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վարդուհի Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, փոխնախարար Գիլոյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ շախմատը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է, և այժմ Կառավարությունն աշխատում է տեխնիկական հագեցվածության խնդիրները կարգավորելու ուղղությամբ.

«Դուք արդեն ապացուցել եք, որ կարող ուժ եք և մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք: Գիտեմ, որ խնդիրների լուծման, ինչպես նաև վերլուծությունների իրականացման համար օգտվում եք ամպային սերվերներից: Առանց դրա՝ այսօր, իսկապես, անհնար է լուրջ առաջընթաց ունենալ: Պետք է անենք ամեն ինչ՝ այդ ծառայություններից օգտվելու հասանելիությունը մեծացնելու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, Chessify բազմաֆունկցիոնալ հարթակին, որը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալ շախմատիստների համար:

«Chessify-ը ներառում է մի քանի գործիքներ՝ տախտակի սկանավորում, խաղերի վերլուծություն, ամբողջ աշխարհում առաջնությունների ուղիղ հեռարձակումներ և այլն։ Պրոֆեսիոնալ շախմատիստների համար գործում է նաև Chessify-ի ամպային ծառայությունը, որի հիմնական առանձնահատկություններն են անհատական ամպային սերվերները, շախմատային այլ հարթակներում ինտեգրումը:

Շախմատիստների խոսքով՝ Chessify-ից հիմնականում օգտվում են պաշտոնական մրցաշարերի նախապատրաստվելիս, ինչպես նաև ուսումնամարզական հավաքների ժամանակ, այն էլ սահմանափակ հաճախականությամբ, իսկ առանց այդ հարթակի՝ ներկայում անհնար է մարզվել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահեցրել է, որ առաջիկայում հավաքականի առաջատար մարզիկները կունենան ծրագրային ավելի մեծ հասանելիություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Կանենք հաշվարկներ՝ հասկանալու համար, թե որքան ռեսուրս է անհրաժեշտ տեխնիկական խնդիրների կարգավորման համար: Ամեն ինչ կանենք, որ դուք մտածեք միայն խաղի մասին»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նշվում է, որ Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնություններին:

Շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը

կանցկացվի մարտի 18-29-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանից մասնակցության հայտ են ներկայացրել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը կանցկացվի Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում: Հայաստանից դեռևս 13 շախմատիստներ են մասնակցության հայտ ներկայացրել՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, միջազգային վարպետներ Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ալեքս Սահակյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Սարգիս Մանուկյանը:

Եվրոպայի անհատական առաջնությանը նախապատրաստվելու նպատակով Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 13-27-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արզնիում:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն