Մշակույթ

Արա Խզմալյանը և Նինո Անանիաշվիլին քննարկվել են հայ-վրացական մշակութային կապերի խորացման հարցեր

1 րոպեի ընթերցում

Արա Խզմալյանը և Նինո Անանիաշվիլին քննարկվել են հայ-վրացական մշակութային կապերի խորացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական մշակութային կապերի խորացման համատեքստում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով փետրվարի 6-ին Հայաստանում էր բալետի վրացի աշխարհահռչակ արտիստ և Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Նինո Անանիաշվիլին ծանոթացել է թատրոնի և բալետային խմբի գործունեությանը, քննարկել համատեղ նախաձեռնությունների հեռանկարները:

Այնուհետև Նինո Անանիաշվիլիին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մասնագիտական փոխանակումների և համատեղ նախագծերի հնարավոր տարբերակները: Կողմերը նաև անդրադարձել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում համագործակցության ձևաչափերին:

Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու հայ-վրացական մշակութային հարաբերություններն ինչպես պրոֆեսիոնալ գործունեության, այնպես էլ կրթական ոլորտներում: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Վրաստանի օպերայի և բալետի թատրոնի ու Երևանի պարարվեստի պետական քոլեջի միջև մասնագիտական կապերի խորացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում