Վերանորոգվում է Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատշգամբը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,5 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերանորոգվում է Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատշգամբը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերանորոգումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով՝ 55 տոկոս՝ համայնք-45 տոկոս՝ պետություն հարաբերակցությամբ ֆինանսավորմամբ: Աշխատանքների իրականացման համար հատկացվել է մոտ 12 մլն դրամ։ Դրանք իրագործում է «Շինարար 97» կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվելու են հենասյունները, բազրիքները և պատշգամբի տանիքը:

Թեև պատշգամբը համեմատաբար նոր էր՝ ի տարբերություն 19-րդ դարի բուն շինության, սխալ տեխնիկական աշխատանքների պատճառով վերջին տարիներին դարձել էր վթարային: «Մոտ հինգ տարի ստիպված էինք փակ պահել դեպի պատշգամբ տանող դռները՝ վթարայնության պատճառով: Նշեմ, որ ի սկզբանե ծրագիր ներկայացված էր՝ որպես մասնակի նորոգում ու հարդարում, սակայն, երբ ուսումնասիրվեց, պարզ դարձավ, որ մասնակի նորոգումով հարց չի լուծվի՝ անհրաժեշտ է հիմնանորոգում»,- «Արմենպրես»-ին հայտնեց պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բարսեղյանը՝ տեղեկացնելով, որ պատշգամբը նորոգվում է՝ պահելով հին տեսքը:

Արդեն ավարտված է հիմնային ու հենասյուների տեղադրման աշխատանքը, այս պահին արհեստանոցներում կատարվում է երկրորդ հարկի սյուների զարդանախշերի աշխատանքները:

Պատասխանատուները վստահեցնում են՝ վերանորոգումից հետո այն ոչ միայն կծառայի որպես գեղեցիկ բաց պատշգամբ, այլև արվեստի միջավայր:

Շինությունը, որտեղ գտնվում է պատկերասրահը, կառուցվել է 1880 թվականին՝ մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի Քեշիշովների ընտանիքի կողմից՝ որպես իրենց բնակարան։ Պատկերասրահի շենքը 19–րդ դարի ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է՝ ներքին բակով և պատշգամբով, որն, ըստ հին լուսանկարների, չի եղել փայտյա: 19-րդ դարիճարտարապետությանվառ օրինակ հանդիսացող այդ կառույցը 1980 թվականին ներառվել է«Կումայրի արգելոց թանգարան»-ի մեջ՝ անցնելով պետության կողմից պահպանվող պատմամշակութային ժառանգության կառույցների ցանկը։ «1984-85 թվականներին, երբ որոշվել է շենքը դարձնել պատկերասրահ, ըստ եղած արխիվային լուսանկարների, ունեցել է երկաթ-բետոնե պատշգամբ, շենքի նորոգումից հետո պատշգամբը փոխարինվել է փայտով, այդ ժամանակ վերանորոգումն ավարտվել է 1986 թվականին, իսկ մեկ տարի անց՝ բացվել որպես պատկերասրահ»,- ասում է Կարեն Բարսեղյանը՝ տեղեկացնելով, որ 2004 թվականին պատկերասրահը վերանորոգվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով, սակայն այդ ժամանակ պատշգամբը չի նորոգվել:

Չնայած պատշգամբում տարվող աշխատանքներին, պատկերասրահը գործում է:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres