1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:
Լսումները կկայանան փետրվարի 3-ին` ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։