Սա պատմական իրադարձություն է․ ՀՀ-ի և Եգիպտոսի նախագահների մասնակցությամբ ընթանում է ընդլայնված կազմով հանդիպումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահի նստավայրում ընթանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նախ առանձնազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։

Բացման խոսքում Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց Եգիպտոսի նախագահին Հայաստան այցի համար և որոշ մանրամասներ ներկայացրեց առաձնազրույցից։

«Ուրախ ենք ձեզ հյուրընկալել նախագահի նստավայրում։ Սա պատմական իրադարձություն է։ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահը առաջին անգամ ժամանեց Հայաստան, որի համար շնորհակալություն եմ հայտնում։

Մենք հասցրեցինք մի փոքր զրուցել։ Եգիպտոսի նախագահը ներկայացրեց իր երկրի և տարածաշրջանի խնդիրները, ես ևս ներկայացրեցի Հայաստանի և տարածաշրջանի խնդիրները։ Գաղտնիք չէ, որ Եգիպտոսը իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ մեծ փորձ ունի միջնորդական առաքելությունում և, ամենակարևորը, խաղաղության օրակարգի շահերը ներկայացնող է՝ հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարակից է։ Եվ այս առումով մենք շատ նման ենք իրար։ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը այնպիսին է՝ հասնել խաղաղության տարածաշրջանում, հարևանների հետ խաղաղ, բարեկեցիկ կյանքով ապրել»,- ընդգծեց նախագահը։

Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ Հայաստանը Եգիպտոսի փորձի կարիքը կունենա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում։

«Ես անձամբ Եգիպտոսի նախագահի խորհրդի կարիքը ունեմ, որովհետև իր քաղաքական, ռազմական անցյալում ինքը մեծ փորձությունների առաջ է կանգնել, տեսել է պատերազմներ և հասել է նրան, որ Եգիպտոսը կայուն, զարգացող երկիր է դարձել։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այցի համար։ Վստահ եմ, որ այսօրվա մեր քննարկումները արդյունավետ կլինեն և կնպաստեն մեր երկու երկրների զարգացմանը»,- եզրափակեց նախագահը։

Հայերեն العربية English Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա