Պաշտոնական

Հայտնի է Եգիպտոսի նախագահի օրակարգը Հայաստան կատարած այցի ընթացքում

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Եգիպտոսի նախագահի օրակարգը Հայաստան կատարած այցի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը մանրամասներ է ներկայացրել Հայաստան կատարած այցի ընթացքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի օրակարգի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:

Հանրապետության նախագահի նստավայրում հունվարի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում