Աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի համար կյանքը տված նահատակների հիշատակին:

«Այսօր Հայոց բանակի նվիրական օրվա կապակցությամբ մենք մեր ուղերձն ենք հղել մեր ժողովրդին, Հայոց բանակի մեր սպասավորներին, զորավարներին, զինվորներին և մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղել: Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեր միաբանության հետ մենք աղոթք բարձրացրեցինք առ Աստված՝ հայցով, որ Տերը խաղաղ, ապահով, անվտանգ պահի մեր երկիրը և մեր ժողովրդին և զորացնի Հայոց բանակը, որպեսզի կարողանանք խաղաղության մեջ ապահով կյանք պարգևել մեր զավակներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Մեր աղոթքներում մասնավոր անդրադարձ կատարեցինք Արցախի մեր զավակների համար, որ Տերը նրանց ոգին ամուր պահի, հավատքը՝ զորեղ, կամքը՝ զորեղ, որ կարողանան բոլոր դժվարություններն ու փորձությունները հաղթահարել և միասնաբար մեր ազգի աշխարհասփյուռ զավակների հետ իրականության առաջնորդել իրենց ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Տերը թող օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, մեր զավակներին:

Այս պահին մենք եկել ենք «Եռաբլուր» մեր խոնարհումը բերելու մեր նահատակված զինվորների հիշատակի առջև և նրանց հոգիների հանգստության համար՝ նրանց ծնողաց ու հարազատների հոգիների մխիթարության համար մեր աղոթքն առ Աստված բարձրացնելով: Թող Տերը նման ողբերգություններից, նման կորուստներից ու ցավերից զերծ պահի մեր ժողովրդին և մեր երկիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայերեն Русский

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը