ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության միջև մրցակցության պատանդ դառնա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին այս մասին ասել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը՝ Հայաստանում տարածաշրջանային կարգավորման նպատակով երկամյա եվրոպական առաքելության մեկնարկի վերաբերյալ։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը չպետք է տարբեր դերակատարների միջև որևէ մրցակցության պատանդ դառնա»,- ասել է Ստանոն։

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն սխալվում է ՝ համարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում ԵՄ-ի դերը ուղղված է Ռուսաստանի դեմ։

«Ռուսաստանը ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել՝ համարելով ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջան որպես Ռուսաստանի դեմ ուղղված քայլ։ Ավելի կարևոր է այն, որ դա Ռուսաստանի գործը չէ ։ ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների հարցման և ազատ որոշման հիման վրա։ ԵՄ-ն նույնպես, իհարկե, կապի մեջ է եղել Ադրբեջանի իշխանությունների հետ այդ հարցի շուրջ», - պարզաբանել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն նաև գիտի այն դերի մասին, որը խաղացել է Ռուսաստանը ՝ 2020 թվականի նոյեմբերի պատերազմը դադարեցնելու համար։

«ԵՄ առաքելությունը քաղաքացիական է և առանցքային դեր կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին աջակցելու գործում, որոնք գործադրում է ԵՄ-ն։ ԵՄ-ն այդ դերը ստանձնել է երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո», - նշել է Ստանոն։

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին