Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահն ու Կատարի ներդրումային գործակալության տնօրենը քննարկել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ու Կատարի ներդրումային գործակալության տնօրենը քննարկել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ-Մահմուդին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: Հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնացվելեն տուրիզմը, ՏՏ ոլորտը, մշակութային փոխգործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը ողջունում է զարգացող ոլորտներում ներդրումային համագործակցության առաջարկները եւ հավելել, որ դրանց իրականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Հանդիպմանը քննարկվել են ներդրումների ներգրավման համար իրականացված օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Ներդրումային գործակալության տնօրենը գործընկերներին է ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն: Նրա խոսքով՝ Հայաստանը ներդրումային քաղաքականության առումով հուսալի գործընկեր է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության օրակարգի մշակման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում