Հասարակական

Պաշտպանության նախարարն ու ՔՊ խմբակցության անդամները քննարկել են ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարն ու ՔՊ խմբակցության անդամները քննարկել են ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հունվարի 24-ին Ազգային ժողովում հանդիպել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է խմբակցության «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հրապարակումից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:

Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու Կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում