Քաղաքականություն

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է, անհրաժեշտ են հրատապ լուծումներ. Տոյվո Կլաար

1 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է, անհրաժեշտ են հրատապ լուծումներ. Տոյվո Կլաար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների համար: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել: Անհամբեր սպասում եմ առաջ շարժվելու ճանապարհներ գտնելուն միտված քննարկումներին: ԵՄ-ի նպատակը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորումը»,- գրել է Կլաարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում