Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեցի և օգտագործեցի իմ հնարավորությունը. Սամվել Տեր-Սահակյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան շախմատի 2023 թվականի տղամարդկանց առաջնության հաղթող Սամվել Տեր-Սահակյանի կարծիքով՝ առաջնությունում որոշիչ եղավ վերջին պարտիան:

«Առաջնության մեկնարկն ինձ համար դժվար էր, քանի որ առաջին տուրում պարտվեցի Տիգրան Պետրոսյանին: Դրանից հետո նպատակները փոխվեցին, և եթե մեկնարկում հաղթանակի էի ձգտում, ապա այդ պարտությունից հետո՝ գոնե լավ հանդես գալու: Բայց հաջորդ տուրերում կարողացա մի քանի հաղթանակներ տանել և միայն 7-րդ տուրի ոչ-ոքիից հետո էր, որ մտածում էի հաղթանակի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Տեր-Սահակյանը: Նրա խոսքով` առաջնությանը ուրիշ տեմպ էր հաղորդել Մանուէլ Պետրոսյանը, ով մեկնարկային տուրերում մի քանի անընդմեջ հաղթանակ տոնեց:

«Վերջին տուրում միայն հաղթանակի դեպքում կարող էի չեմպիոն դառնալ և այն, ինչ նախապատրաստել էի ես, ստացվեց: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեցի և օգտագործեցի իմ հնարավորությունը»,- ասաց նա:

Հայաստանի տղամարդկանց առաջնության վերջին տուրը որոշիչ եղավ չեմպիոնի կոչման համար: Ամբողջ առաջնության ընթացքում մրցաշարային աղյուսակի առաջատար Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեց վերջին պարտիան Զավեն Անդրիասյանի հետ և հավաքեց միայն 6 միավոր` գրավելով երկրորդ տեղը: Սամվել Տեր-Սահակյանը հաղթելով Ռոբերտ Հովհաննիսյանին՝ դարձավ Հայաստանի չեմպիոն: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Երրորդ տեղը 5,5 միավորով գրավեց Տիգրան Հարությունյանը: Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն: Նախորդ անգամ նա հաղթել էր 2020 թվականին:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն