Հասարակական

Հայաստանում Չինաստանի դեսպանը ցավակցել է ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Չինաստանի դեսպանը ցավակցել է ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ,20 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը 15 զինծառայողի ողբերգական մահվան առթիվ ցավակցություններ է հայտնել:

«Գեղարքունիք մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հայաստանում Չինաստանի դեսպանության անունից ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-սոցիալական ցանցի իր էջում գրել է Չինաստանի դեսպանը:

Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում