Չենք կարող դիտորդի դերում մնալ. իտալացի պատգամավորներն անդրադարձել են Արցախի շրջափակմանն ու ողջունել են Եվրոպական խորհրդարանի բանաձևը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին և Եվրոպական խորհրդարանում ընդունված համատեղ բանաձևին՝ նշելով, որ Եվրոպան և Իտալիան չեն կարող երես թեքել այն ամենից, ինչ կատարվում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իտալիայի խորհրդարանում «Ժողովրդավարական» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Անդրեա Կազուն «Թվիթեր»-ի իր էջում նշել է, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետեւանքների վերաբերյալ համատեղ բանաձեւին: «Պարտավորություն, որ կտանենք նաև Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ Իտալիան և Եվրոպան չեն կարող երես թեքել այն ամենից, ինչ կատարվում է»։

Պատգամավորները շեշտում են՝ ժամանակն է գործել՝ փրկելու շրջափակման մեջ հայտնված 120 հազար մարդկանց:

Եվրոպական խորհրդարանի բանաձևին անդրադարձել է նաև Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն. «Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել համատեղ ներկայացված բանաձեւին՝ ի պաշտպանություն Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով փաստացի պատանդ վերցված Լեռնային Ղարաբաղի բնակչության։ Ժամանակն է գործել՝ փրկելու 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների կյանքը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Չենտեմերոն:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն անդրադարձել է նաև Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր Էմանուելե Պոցցոլոն: Նա նշել է, որ Արևմուտքը չի կարող դիտորդի դերում մնալ: «Արևմուտքը չի կարող շարունակել լուռ հետևել. առկա է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս։ Բնակչությունը՝ ներառյալ 30,000 երեխա և 20,000 տարեց, գտնվում է հսկայական հումանիտար ճգնաժամի շեմին»,- ասել է նա։

Հայերեն English Русский

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն գործում է սովորական ռեժիմով և կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ. հայտարարություն

Եվրոպական բորսայում գազի գինը 2023 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 550 դոլարը

ՀՀ ԲՏԱ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները

Իսրայելը կազատի 110 պաղեստինցի բանտարկյալների

Microsoft-ը և OpenAI-ը չինական DeepSeek-ի հեղինակներին մեղադրել են նեյրոնային ցանցի համար տվյալների գողության մեջ

Քրեակատարողական ծառայության պետը «Արմավիր» ՔԿՀ-ում մասնակցել է Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները

ԵՄ երկրների դեսպանները հավանություն են տվել Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը

Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում ուրախություն է հայտնել հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման առնչությամբ