Արցախում շրջափակված են մնացել նաև ասորիներ. Միրզոևան միջազգային հանրությանը կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու հետևանքով Արցախում շրջափակված են մնացել նաև տարբեր պատճառներով այնտեղ ժամանած ասորիներ. ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ ազգությամբ ասորի պատգամավորը միջազգային կառույցներին և առանցքային դերակատարում ունեցող երկրներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զեմֆիրա Միրզոևան այս մասին հայտարարեց ԱԺ հունվարի 17-ի նիստում հայտարարությունների ժամին:

Պատգամավորն ընդգծեց, որ արդեն 36 օր է՝ արցախցիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, դիմակայում են իրենց դեմ իրականացվող հակամարդկային գործողությունների:

«Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքն ավելի ցինիկ դիմագիծ է ձեռք բերել, քանի որ մարդկության դեմ հանցագործություն կատարողները թաքնվում են «բնապահպանների» դիմակի տակ: Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը հումանիտար լրջագույն աղետ է առաջացել Արցախի Հանրապետությունում: Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ այսօր Արցախում են մնացել նաև տարբեր պատճառներով այնտեղ ժամանած ասորիներ, որոնք չենք կարողանում վերադառնալ «կյանքի ճանապարհի» փակ լինելու պատճառով»,-ասաց պատգամավորը:

Միրզոևան նկատեց՝ ցավոք, Ադրբեջանը շարունակում է քամահրանքով վերաբերվել միջազգային հանրության, բազմաթիվ երկրների, ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ միջանցքը բացելու կոչերին: «Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը, միջազգային կառույցները, առանցքային դերակատարում ունեցող երկրները պատժամիջոցներ սահմանեն 120 հազար մարդու շրջափակման մեջ պահող երկրի՝ Ադրբեջանի և նրա առաջնորդների նկատմամբ»,-ասաց նա:

Պատգամավորը կոչ արեց ազգային փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որի զոհն են դառնում ոչ միայն հայերը, այլ նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

Հայերեն English

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ'Իվուարին

Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի

Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կիպրոսը ExxonMobil-ի և QatarEnergy-ի հետ համաձայնագիր է ստորագրել գազի հանքավայրերի առևտրային զարգացման վերաբերյալ

Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին