Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը. Ալար Կարիս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիան ցանկանում է Հարավային Կովկասի տարածաշրջանը տեսնել խաղաղ և կայուն, ինչը նաև անհրաժեշտ նախապայման է Հայաստանի հաջող և բարգավաճ ապագայի համար: Այս մասին հայտնել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն՝ ամփոփելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ տեղի ունեցած հանդիպումը:

«Մենք հուսով ենք, որ լարվածությունը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դաժան հակամարտությունների պայմաններում: Շատ կարևոր է հասնել համապարփակ և կայուն խաղաղության բանակցությունների միջոցով՝ միջազգային հանրության աջակցությամբ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Ալար Կարիսն իր Facebook-ի պաշտոնական էջում։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն Էստոնիայի նախագահը շեշտել է նաև Twitter-ի իր էջում՝ նաև աջակցություն հայտնելով ԵՄ դիտորդական առաքելությանը:

«Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկին», - գրել է նա:

Հայաստանի իր գործընկերոջ հետ տեղի ունեցած հանդիպմանն անդրադառնալով՝ Էստոնիայի նախագահը նաև նշել է, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունն աստիճանաբար խորացնում են Հայաստանի և ԵՄ-ի միջև կապերը, ինչը լավ հնարավորություն է՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրոնային կառավարումը, նորարարությունը, տեխնոլոգիաները, կրթությունը և մշակույթը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Էստոնիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփելիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել էր, որ իր էստոնացի գործընկերոջ հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկել է հայ-էստոնական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարներն, ինչպես նաև երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ: ՀՀ նախագահը շեշտել էր, որ Հայաստանը միշտ կարևորություն է տալիս Էստոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները:

Հայերեն English Русский Türkçe

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած