Աժ պատգամավոր Գևորգ Պապոյանն ու Արագածոտնի մարզպետը Թալինում ծանոթացել են սուբվենցիոն ու պետական ծրագրերով իրականացված աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,13 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ հունվարի 12-ին Թալին համայնքում ծանոթացել է սուբվենցիոն և պետական ծրագրերով 2022-ին իրականացված ծավալուն աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, պետական այրերը Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ նախ այցելել են Դավթաշեն բնակավայր, ծանոթացել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված ներփողոցային ասֆալտապատման աշխատանքներին․ ընդհանուր ասֆալտապատվել է 1900 մ տարածք, ծրագրի արժեքն է 185․038․000 ՀՀ դրամ։

Պաշտոնատար անձինք հաջորդիվ այցելել են Դավթաշենի Ա․ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց, ծանոթացել են ՀՀ կառավարության որոշմամբ, անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրով հիմնանորոգված մարզադահլիճին։

Դիտարկվել է նաև Թալին համայնքում սուբվենցիոն մեկ այլ ծրագրի արդյունքը՝ Շահումյան փողոցի հարակից բազմաբնակարան շենքերի տարածքում կառուցված պուրակը։

Նշվում է, որ 39․528․000 ՀՀ դրամի ներդրմամբ, կառավարություն-համայնք փոխգործակցության արդյունքում Թալինն ունի նորաոճ պուրակ, որն արդեն այս տարվա գարնանը կկանաչապատվի ու բնակիչների համար կդառնա քաղաքի ամենացանկալի վայրերից մեկը։

Շրջայցի ընթացքում մարզպետն ու ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը խոստացել են պետական օժանդակությամբ նորանոր սպասված ծրագրեր կյանքի կոչել:

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը