Մշակույթ

Մահացել է Էլվիս Փրեսլիի միակ դուստրը

2 րոպեի ընթերցում

Մահացել է Էլվիս Փրեսլիի միակ դուստրը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ Էլվիս Փրեսլիի միակ դուստրը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Associated Press գործակալությունից:

Երգչուհու մահվան մասին հայտարարություն է տարածել նրա մայրը՝ Պրիսցիլա Փրեսլին։ «Ծանր սրտով պետք է կիսվեմ այն ​​գույժով, որ իմ գեղեցկուհի դուստր Լիզա Մարին լքեց մեզ», - ամսագրին ասել է երգչուհու մայրը։

Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր, որ նրան հունվարի 12-ի առավոտյան շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Լիզա Մարիի մոտ «սրտի ամբողջական կանգ» է տեղի ունեցել: TMZ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում Լիզա Մարի Փրեսլին արհեստական​​կոմայի մեջ է գտնվել:

Փրեսլին իր երաժշտական ​​կարիերայի ընթացքում թողարկել է երեք ալբոմ՝ To Whom It May Concern (2003), Now What (2005) և Storm & Grace (2012)։ Երկար ժամանակ նա ղեկավարում էր Էլվիս Փրեսլիի բարեգործական հիմնադրամը։

Փրեսլին այս շաբաթ ներկա է եղել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությանը: Ի դեպ, այնտեղ դրամատիկական ֆիլմում տղամարդու գլխավոր դերի համար մրցանակն ստացել Է դերասան Օսթին Բաթլերը՝ «Էլվիս» (2022) ֆիլմում խաղացած դերի համար, որը պատմում է ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլիի կյանքի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում