Քաղաքականություն

Միացյալ Թագավորությունը չի արգելափակել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը. Ջոն Գալագեր

6 րոպեի ընթերցում

Միացյալ Թագավորությունը չի արգելափակել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը. Ջոն Գալագեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հայտարարում է, որ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը, որը պետք է ընդունվեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ քննարկումից հետո: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Ջոն Գալագերը շեշտել է, որ իրենք բարեխղճորեն աշխատել են բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում՝ համաձայնեցված տեքստ մշակելու նպատակով, սակայն, ցավոք, հնարավոր չի եղել մշակել այնպիսի հայտարարություն, որն ընդունելի կլիներ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար:

-Պարոն դեսպան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից արգելափակելու վերաբերյալ քննարկման ժամանակ Ֆրանսիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ թեմայի շուրջ հայտարարության նախագիծ են ներկայացրել, որը, սակայն, այդպես էլ չընդունվեց: Դրան հաջորդեցին լուրերը, որ ի թիվս այլ երկրների՝ նաև Միացյալ Թագավորությունն է խոչընդոտել հայտարարության ընդունմանը: Ադրբեջանն էլ շնորհակալություն էր հայտնել Միացյալ Թագավորությանը, Ռուսաստանին, Ալբանիային և ԱՄԷ-ին հայտարարության ընդունումը ձախողելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները:

-Ես չեմ կարող մեկնաբանություն տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև փակ քննարկումների վերաբերյալ, սակայն կարող եմ նշել, որ Միացյալ Թագավորությունը մասնակցում էր այդ քննարկումներին, որոնց նպատակն էր հայտարարություն ընդունել ի պաշտպանություն Լաչինի միջանցքի վերաբացման: Ցանկանում եմ ընդգծել, որ Միացյալ Թագավորությունն այս հարցում իր գործողությունները չի համակարգել Ռուսաստանի, Ալբանիայի և ԱՄԷ-ի հետ, և կարող եմ հաստատել, որ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը:

Մենք չափազանց անհանգստացած ենք ճանապարհի փակման հումանիտար հետևանքներից և բազմիցս կոչ ենք արել այն վերաբացել։ Մենք բարեխղճորեն աշխատեցինք բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում՝ համաձայնեցված տեքստ մշակելու նպատակով, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ մշակել այնպիսի հայտարարություն, որն ընդունելի կլիներ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար:

-Շրջանառվող տարբեր լուրերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հանքերի շահագործման իրավունքն Ադրբեջանը վաճառել է Միացյալ Թագավորությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը՝ հաշվի առնելով, որ միջանցքն արգելափակած ադրբեջանցիները բողոքում են Լեռնային Ղարաբաղի կողմից այդ հանքերը շահագործելու դեմ:

-«Anglo Asian Mining» ընկերության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագիրը մասնավոր կոմերցիոն գործարք է։ Թեև «Anglo Asian Mining»-ը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, Միացյալ Թագավորության կառավարությունը բաժնեմաս չունի ընկերությունում և ներկայացված չէ նրա կառավարման խորհրդի կազմում:Բնական ռեսուրսների նկատմամբ իրավունքների շուրջ վեճը ցույց է տալիս, թե ինչու է այդքան կարևոր և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար համագործակցել միմյանց հետ՝ հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով:

-Արդեն 29 օր է՝ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի շեմին: Միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու միջազգային հանրության կոչերը, ինչպես տեսնում ենք, որևէ արդյունք չեն տալիս: Ի՞նչ գործնական քայլեր է պատրաստվում ձեռնարկել Միացյալ Թագավորությունը խնդրին լուծում տալու և Լեռնային Ղարաբաղում հասունացող հումանիտար աղետը կանխելու համար: Արդյոք քննարկվո՞ւմ է միջազգային այլ դերակատարների հետ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարց:

-Միացյալ Թագավորության կառավարությունը հստակ է արտահայտվել, որ Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում: Մենք շարունակում ենք կոչ անել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կառավարություններին բարեխղճորեն կատարել հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Սա համահունչ է մեր աջակցությանը միջազգային ջանքերին` նպաստելու հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն այս դիրքորոշումը վերահաստատել է սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած զրույցներում, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումներում և Միացյալ Թագավորությունում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումներում: Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգայնորեն կազմակերպվող բանակցային ջանքերին, որոնք ձգտում են տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովել։

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում