Միջազգային

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը հույս ունի 2023-ին 17 մլրդ դոլար ստանալ վերականգնման համար 

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը հույս ունի 2023-ին 17 մլրդ դոլար ստանալ վերականգնման համար 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևը հույս ունի 2023 թվականին 17 միլիարդ դոլար ստանալ ռազմական գործողությունների հետևանքով վնասված գույքի առաջնահերթ վերականգնման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Այսօրվա դրությամբ մեզ համար արդեն հասկանալի աղբյուրներից վերականգնման ընդհանուր գումարը կազմում է մոտ 110 միլիարդ գրիվնա (գրեթե 3 միլիարդ դոլար): Ընդհանուր առմամբ, այս տարի մենք ակնկալում ենք ստանալ 17 միլիարդ դոլար կամ 680 միլիարդ գրիվնա՝ վնասված և ավերված գույքի առաջնահերթ վերականգնման համար», - ասել է Շմիգալը:

Նա նշել է, որ վերականգնումը նախատեսում են սկսել այս տարի, և հավելել՝ ֆինանսավորման աղբյուրները կլինեն ՌԴ-ից բռնագրավված միջոցները, Ուկրաինայի բյուջեն, միջոցներ կուղղվեն նաև միջազգային գործընկերների և դոնորների կողմից։

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Եվրոպա

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Քաղաքականություն

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Քաղաքականություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Քաղաքականություն

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Քաղաքականություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում