Մոլդովան օգտագործում է Ուկրաինայում պահեստավորած գազի պաշարները
1 րոպեի ընթերցում
![Մոլդովան օգտագործում է Ուկրաինայում պահեստավորած գազի պաշարները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/01/1101379.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովան սպառում է գազի պաշարը, որը պահում է Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով Մոլդովայի «Էներգոկոմ» պետական ձեռնարկության ղեկավար Վիկտոր Բինզարի հայտարարությունը:
Ըստ Բինզարի, դեկտեմբերի վերջին Մոլդովան ուներ մոտ 250 միլիոն խորանարդ մետր գազ Ուկրաինայում գտնվող պահուստներում:
«Հենց Ուկրաինայից է Մոլդովայի աջափնյա հատվածն այժմ ներմուծում գազը, որը մենք ձեռք ենք բերել եվրոպացի թրեյդերներից»,- ասել է նա: