Մշակույթ

Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը

1 րոպեի ընթերցում

Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը

ԵՐԵՎԱՆ,10 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին և 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փառատոնի գրասենյակից, փետրվարի 1-ին Դենիս Մացուևի հետ ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը և Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը:

Փետրվարի 2-ին տեղի կունենա Դենիս Մացուևի մենահամերգը: Կհնչեն հետևյալ ստեղծագործությունները՝

Չայկովսկի, «Տարվա եղանակները»

Ռախմանինով, Էտյուդ-պատկեր, երկ 39 № 2, լյա մինոր

Ռախմանինով, Պրելյուդ, երկ 23 № 5 սոլ մինոր

Մուսորգսկի, Պատկերներ ցուցահանդեսից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում