Քաղաքականություն

Իրանը միջազգային սահմանների ոչ մի փոփոխություն չի ընդունի. Իրանի խորհրդարանի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Իրանը միջազգային սահմանների ոչ մի փոփոխություն չի ընդունի. Իրանի խորհրդարանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հունվարի 9-ին կայացած հանդիպման ժամանակ վերահաստատել է այն դիրքորոշումը, որ Թեհրանը Կովկասյան տարածաշրջանում սահմանների փոփոխություն թույլ չի տա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը:

«Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում, և որքան մտերիմ են տարածաշրջանի երկրները, այնքան ավելի լավ է տարածաշրջանի համար: Մենք չպետք է թույլ տանք, որ ոչ տարածաշրջանային երկրները միջամտեն այս ոլորտում: Մենք չենք ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն սահմանին (խմբ.՝ կովկասյան տարածաշրջանում)», - ընդգծել է Ղալիբաֆը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում