Միջազգային

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քիսինջերը նշել Է Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քիսինջերը նշել Է Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի չեզոք կարգավիճակը թույլ կտա ավարտել հակամարտությունը Ռուսաստանի հետ, իր նոր գրքում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նախկին դիվանագետի կարծիքով, հենց ՆԱՏՕ-ից դուրս Ուկրաինայի գտնվելը թույլ կտա լուծել իրավիճակը:

«Եթե Ուկրաինան անդամակցի դաշինքին, ապա դաշինքի սահմանը կլինի Մոսկվայից 500 կմ հեռավորության վրա, ինչը Ռուսաստանին կզրկի ռազմավարական խորությունից, որին նա միշտ իրավամբ ապավինել է»,- կարծում է նա:

Ինչպես նշել է Քիսինջերը, Ռուսաստանը միշտ առաջատար դեր կխաղա աշխարհում, իսկ «նրա պատմությունն ու ընդարձակությունը կարդարացնեն իր անվտանգության մասին հոգածությունը»:

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ 2021-ի վերջին Ռուսաստանը հրապարակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան պահանջում էր դեպի արևելք դաշինքի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի միանալուց և հետխորհրդային երկրներում ռազմաբազաներ ստեղծելուց հրաժարվելու իրավական երաշխիքներ։ Առաջարկները նաև դրույթ էին պարունակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինությունների չտեղակայման և Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերը 1997-ի դիրքեր հետ քաշելու մասին։

Մոսկվան 2022-ի փետրվարի 24-ից ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա վերջնական նպատակն է անվանել Դոնբասի ազատագրումը և Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծումը։

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Եվրոպա

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

Եվրոպա

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Եվրոպա

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Եվրոպա

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Եվրոպա

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Քաղաքականություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Քաղաքականություն

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Քաղաքականություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

Եվրոպա

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում