Որոշում է ընդունվել խորհրդարանական կառավարման ձևն ընտրել որպես հայեցակարգային ուղղություն․ Մինասյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և հանձնաժողովը արդեն իսկ հասցրել են բազմաթիվ նիստեր և քննարկումներ ունենալ և որոշումներ կայացնել տարբեր հարցերի շուրջ:

«Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ամփոփելով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի աշխատանքները։

«Այս գործընթացն առանձնանում է նրանով, որ որդեգրվել է նոր մոտեցում` ստեղծվել է երկու մարմին՝ խորհուրդը հասարակական-քաղաքական որոշումներ կայացնելու համար, որում ընդգրկված են տարբեր շահագրգիռ մարմինների, քաղաքական, այդ թվում` արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մյուսը՝ հանձնաժողովը՝ որպես մասնագիտական մարմին` կազմված փորձառու իրավաբաններից խորհրդի կողմից որոշված ուղղությունների շրջանակներում մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու և սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և նախագիծը մշակելու համար: Բացի այդ, խորհուրդը և հանձնաժողովը աշխատում են խիստ թափանցիկության պայմաններում` ժողովրդավարական աննախադեպ գործիքների կիրառմամբ` ապահովելով խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստերի ուղիղ հեռարձակումը»,- ասաց Մինասյանը։

Նախարարը հայտնեց, որ ներկայումս Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից հայեցակարգային ուղղությունների շրջանակներում մշակված, հաստատված և խորհրդին ներկայացված զեկույցները:

Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ քննարկումների ժամանակ որոշում է ընդունվել խորհրդարանական կառավարման ձևը ընտրել որպես հայեցակարգային ուղղություն:

«Խորհուրդը քննարկել է նաև նախագահի ինստիտուտին և սահմանադրական կարգի հիմունքներին առնչվող մի քանի կարևոր հիմնախնդիրներ: Արդյունքում որոշվել է նախագահի ինստիտուտի վերաբերյալ ներկայիս կարգավորումները հիմնականում թողնել նույնը՝ մի քանի փոփոխություններով»,- եզրափակեց Մինասյանը։

Կարեն Խաչատրյան

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ