Հայաստանում հունվարի 1-ից բարձրացել է նվազագույն աշխատավարձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժի մեջ է մտել նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որը հնարավորություն է տալիս ընթացիկ տարվա հունվարի 1-ից ունենալ նվազագույն աշխատավարձի նոր չափ՝ 75 հազար դրամ: Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը հանգեցնելու է մասնավոր և պետական ոլորտի աշխատողների միջինում 30 տոկոսի աշխատավարձերի բարձրացմանը:

«Մասնավորապես, միայն պետական համակարգում բարձրանալու է աշխատողների շուրջ 28.5 տոկոսի, իսկ մասնավոր հատվածում շուրջ 31.5 տոկոսի աշխատավարձը: Այսինքն՝ նրանք, որոնք ստանում են աշխատավարձ 68 հազարից մինչև 75 հազարի չափով, ապա իրենց մոտ աշխատավարձի չափը բարձրանում է: Խոսքն այն անձանց մասին է, որոնք աշխատում են մեկ դրույքով: Դրանից բացի, եթե քաղաքացին մինչև բարձրացումը ստանում էր, ասենք, 75 հազար կամ 76 հազար դրամ, իրենից մի փոքր ցածր հաստիքով մեկ ուրիշ աշխատող՝ 72 հազար դրամ, ապա հիմա` բարձրացումից հետո, նրանց աշխատավարձերը գրեթե հավասարվում են: Եվ որպեսզի չպահպանվի այդ հավասարությունն, անհրաժեշտություն է առաջանալու 75 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողի աշխատավարձը ևս ավելացնել»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ավելանում է նաև նվազագույն ժամային աշխատավարձը: Նրանք, որոնք աշխատում են ժամով կամ գործավարձով և իրենց աշխատավարձը հաշվարկվում է նվազագույն ժամայինով, ապա 2023 թվականի հունվարի 1-ից սահմանվում են նոր չափեր:

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Հայերեն العربية English Français Русский

Գևորգ Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություն

Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են. Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործակցության մասին

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

Վարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը

Ուկրաինայի հարցով ԵՄ-ԱՄՆ համագործակցությունն այժմ «շատ դժվար է».  Կայա Կալաս

ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքները

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր

Մոսկվան դատապարտել է Եվրամիության նոր պատժամիջոցները