Սպորտ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 3-րդն է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը 21 հնարավորից հավաքելով 15 միավոր՝ կիսեց 2-3-րդ տեղերը Հիկարու Նակամուրայի հետ, սակայն լրացուցիչ միավորներով գրավեց երրորդ տեղը:

Առաջին տեղում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ով հավաքեց 16 միավոր:

Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը վերջին տուրում գերազանցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանային:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Զավեն Անդրիասյանը 32-րդն է, Տիգրան Պետրոսյանը`33-րդը, Շանթ Սարգսյանը` 38-րդը:

Կանանց պայքարում լավագույն արդյունքը գրանցեց Էլինա Դանիելյանը, որը 14-րդն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում