ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մշակութային հաստատությունների սեփական եկամուտներն աճել են. Արա Խզմալյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող պետական մշակութային հաստատությունների սեփական եկամուտներն աճել են, գործունեությունն ակտիվացել է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Նա կարծում է, որ դրան նպաստել են ճիշտ PR-ն ու մարքեթինգը:

«Ինձ շատ է գրավել այն մոդելը, որը մշակել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Երեք շաբաթ շարունակ մենք յուրաքանչյուր շաբաթ օր Գյումրու թատրոնում ներկա ենք եղել առաջնախաղի: Ներկայացումներում ընդգրկված են եղել ոչ միայն Գյումրու թատրոնի ստեղծագործական կազմը, այլև ռեժիսորներ, դերասաններ Երևանի թատրոններից: Հաճախ եմ ասում, որ պետք է քանդել թատրոնների կայուն կենցաղը, թատերախմբերի անփոփոխ վիճակը: Դա պետք է անել համատեղ ստեղծագործական շփումների արդյունքում»,-շեշտեց փոխնախարարն ու հավելեց, որ բովանդակային առումով շատ բավարարված է Գյումրու թատրոնի գործունեությունից:

Ուրախ է, որ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն է մայրաքաղաքից մասնագետների հրավիրում թատրոն: Ըստ նրա՝ Արտաշատի թատրոնը բոլորովին նոր թատրոն է այսօր:

Խզմալյանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի մահից հետո հանդիպել է թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի հետ: Նրա խոսքով՝ թատրոնը պետք է նախապատրաստվի շինարարական աշխատանքների. մեկ կամ 1,5 տարում ամբողջությամբ փոխվելու է թատրոնի առօրյան, կենցաղն ու հոգսերի բնույթը: Ըստ Խզմալյանի՝ պետք է հասկանալ, թե որտեղ են խաղալու, պետք է աջակցել հյուրախաղերի կազմակերպմանը, որպեսզի թատերախումբը կանգ չառնի:

«Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսաձայնային տեխնիկան ամբողջությամբ փոխելուց հետո վաճառված տոմսերի քանակը մեծացել է: Փայլուն արդյունքներ է ցույց տալիս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Օպերային թատրոնը տարին փակելու է 800 մլն դրամով: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ևս տպավորիչ արդյունքներ է ցույց տվել: Աննախադեպ նախաձեռնություններով է հանդես գալիս. աֆիշների միջազգային ցուցադրություն, կրթական ծրագրեր, տեխնիկական հարուստ հագեցվածությամբ ներկայացումներ: Չեմ կարող բոլորին նշել, սակայն ֆինանսական աճն ու գործունեության ակտիվացումը ոլորտում նկատվում է, ինչը շատ է ուրախացնում»,-ընդգծեց Արա Խզմալյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը