Հասարակական

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

2 րոպեի ընթերցում

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

ԳՅՈՒՄՐԻ,25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդույթի համաձայն՝ Գյումրու քաղաքապետը գյումրեցի մանուկների հետ միասին դեկտեմբերի 24-ին, երեկոյան 19:00-ին վառեց քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս տարի էլ Գյումրու գլխավոր տոնածառը նախորդի նման ունի 27 մետր բարձրություն: Գլխավոր տոնածառի հետ միասին տոնական զարդարանք են հագել նաև քաղաքի մյուս հատվածները՝ ամեն ինչ համեստ ու առանց ճոխության, միակ նորությունն այս տարի Աբովյան ճեմափողոցի զարդարանքն է:

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում շնորհավորեց բոլորին գալիք տոների կապակցությամբ, մաղթեց երկրին կայուն զարգացում, սահմանին խաղաղություն, իսկ ժողովրդին՝ բարեկեցություն և լավատեսություն։

Այս տարի, ավագանու որոշմամբ, հաշվի առնելով գնաճը, Ամանորի համար նախատեսված գումարը մի փոքր ավելացել է՝ նախկին 10 միլիոն 150 հազար դրամի փոխարեն համայնքի բյուջեից տրամադրվելիք գումարը դարձել է 12 մլն 100 հազար դրամ, որից 6 մլն 300 հազար դրամը ծախսվելու է քաղաքի զարդարանքի և դեկորների համար։

Գյումրու գլխավոր տոնածառի մոնտաժման, ապամոնտաժման, զարդարելու, լուսավորելու համար հատկացվել է 7 մլն 250 հազար դրամ։ 600 հազար դրամ նախատեսվում է տրամադրել հյուրասիրությանը, 250 հազար դրամ էլ՝ համայնքապատկան մանկապարտեզների ու կառույցների երեխաների համար նախատեսված Ձմեռ պապի ծառայության համար։

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում